?

Log in

Previous Entry | Next Entry

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ճարտարապետ Օշին Եղիազարյանցը, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն ու արվեստաբան Պողոս Հայթայանը ներկայացրին իրենց անհատական հավաքածուները, ավելի ճիշտ՝ ընտրյալ գործեր նշված հավաքածուներից. կային Վազգեն ու Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյաններ, Եղիշե Թադևոսյան, Շահին, Վրույր Գալստյան ու Վաղարշակ Էլիբեկյան, Շաբանյան ու Շիշմանյան, Մարտին Պետրոսյան ու Ջոտտո, նույնիսկ մի աշխատանք Հակոբ Հովնաթանյանից: Հետաքրքիր խոսեց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը՝ արդի ժամանակներում մասնավորի ու հանրայինի հակասությունների մասին: Հիմնականում խոսքը գնում էր մասնավոր հավաքածուները հանրային սեփականություն դարձնելու կարևորության մասին: Կենտրոնը շատ կարևոր քայլ ա այսպիսով արել՝ սկսելով իր մոտ ցուցադրել անհատ կոլեկցիոներների հավաքածուները, որովհետև անսահման քանակությամբ գեղարվեստական բարձրարժեք աշխատանքներ գտնվում են հենց մասնավոր հավաքածուներում:
Էլիբեկյանը պատմեց, թե ինչպես ա սկսել հավաքորդությամբ զբաղվել. պատանի, ուսանողական տարիներին Ռուդոլֆ Խաչատրյանն իրեն տարել ա Քոչարի արվեստանոց, որն էլ իրեն նվիրել ա իր հավաքածուի առաջին գործը: Երջանկությանը նմանող զգացում էր լսել էդ ժպտացող դեմքով մարդուն, ով շփվել ա Ռուդոլֆի ու Քոչարի հետ: Օշին Եղիազարյանցը մի քանի սուր խոսք ասաց, որ գինով ողողված գլուխս հիմա չի հիշում, բայց իրեն շատ սիրեցի:))
Սա Գաֆէսճեան կենտրոնի գովազդը չէր, թեև իրենք արժանի են:))