?

Log in

Previous Entry | Next Entry

Ես անցա մրցույթը, պարոնայք երդվյալ ատենակալներ: Իսկ բանն ինչն ա:)
Միլանի պոլիտեխնիկական համալսարանը ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականին ստորագրած «Աջակցություն հայկական հաստատություններին՝ տեղական մշակութային ժառանգության պահպանման եւ ամրակայման համար» տեխնիկական պայմանագրի շրջանակներում անց ա կացնում որմնանկարների վերականգնման դասընթացներ: Ես էլ վերջնաժամկետից երկու օր ուշացած ու շատ ցրված, ափալ-թափալ դիմում ուղարկեցի՝ առանց մի կաթիլ հույս ունենալու, թե կանցնեմ: Էսօր էլ կանչել էին մրցույթի: Ու որքան մեծ էր իմ սարսափը, երբ մրցույթի 24 մասնակիցներով, որոնցից միայն ես նկարիչ չէի, մտանք սենյակ, որտեղ անց էր կացվելու առաջին փուլը. սեղանին դրված էին մաքուր թղթեր և որմնանկարի սև-սպիտակ իլյուստրացիաներ. պետք էր նկարել! Առաջին փուլը որմնանկար կրկնօրինակելն էր: Առաջին տասը րոպեներին մատիտը պտտացնում էի ձեռքումս ու մտածում՝ որն ա ավելի լավ՝ պատվով մատիտը դնել սեղանին ու դուրս գալ, թե նկարել ու ամոթից գետինը մտնել սենյակում գտնվող նկարիչների քմծիծաղից: Բայց քանի որ ես բավական համարձակություն չունեմ սովորաբար, մնացի նստած տեղումս, ու քանի որ երկու ժամ պարապ նստելն էշություն կլիներ, սկսեցի նկարել: Եվ, աղջիկներ, վատ չստացվեց. երեք-չորս ամիս գծանկար պարապելս անարդյունք չէր: Եվ, առհասարակ, ես ամենավերջին անտաղանդներից չեմ:) Ապա ամեն մեկս մեր նկարած Քրիստոս Պանտոկրատորով մտնում էինք հանձնաժողովի մոտ:
Ինձ հարցրին, թե ինչու եմ ուզում զբաղվել ռեստավրացիայով, և արդյոք պատկերացնում եմ, թե ինչ ծանր բան եմ ընտրել: Բուն թեմայի հետ կապված միայն այդ երկու հարցերն էին, իսկ մնացած հինգ րոպեն խոսում էինք իմ սելջուկներից:))
Ետևիցս դուրս եկավ հանձնաժողովի անդամներից մեկը, և ասաց, որ ուզում ա հետս կապվել: Հարցրեց, թե արդյոք էդ շրջաններում հանդիպել եմ որմնանկարների օրինակների և այլն: Աղջիկներից մեկի հետ կանգնած էի, մոտեցավ, թե բա՝ դու նշանվա՞ծ ես: Հը՞... չէ... - Բայց որ նշանվես, կշարունակես զբաղվել սրանով, չէ՞: - Աաա~, հա, իհարկե:))
Հետո հայտարարեցին մեր անունները~:))) Ինչ երջանիկ պահ էր:) Ու եղավ մեր առաջին դասը. իտալուհի Աննա Լուկինին ներկայացնում էր Միլանում իրենց արած աշխատանքը Դուոմո դի Մոնցայի Թեոդոլինդայի կապելայում: Մանրամասն ներկայացրեց, թե որմնանկարի ռեստավրացիայի ժամանակ որ գործողությունը որին ա հետևում, և այլն:
Վաղը գնում ենք Լոռի՝ Քոբայր ու Ախթալա՝ բլոկնոտներով ու մատիտներով, չգիտեմ՝ ինչ ենք անելու կոնկրետ:

Ախ, ես երջանիկ եմ:)

Comments

( 3 comments — Leave a comment )
miayi
Jun. 22nd, 2012 06:44 pm (UTC)
Ախ ապրես դու :)
Շնորհավոր !
urish
Jun. 23rd, 2012 06:17 am (UTC)
Ux :)
artashes98
Jun. 27th, 2012 09:51 pm (UTC)
Shat lav e!!
( 3 comments — Leave a comment )