?

Log in

Previous Entry | Next Entry

Jul. 7th, 2012

Առաջին մեր երկար կանգառը Կարս քաղաքում էր, որ տեսնեինք Չարենցի հավանական տունը, Վարդանի կամուրջը, «չուգունե կամուրջը», բերդն ու Առաքելոցը: Կեղտոտ ու կիսախարխուլ քաղաքում պահպանվել էին մի քանի սիրուն սև շենքեր ռուսական նեոկլասիցիզմից՝ հին Կարսի ուրվականներ: Հիմա քաղաքում քրդեր են ապրում, ու Կարսն ամենաիսկական քրդական քաղաք ա:
Ճաշեցինք նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի եղբոր հյուրանոցում: Էն Ալիբեյօղլուն, որ ուզում էր Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձան կանգնեցնել, որն էլ դեռ անավարտ վիճակում ապամոնտաժվեց, որովհետև Դավութօղլուն ասել էր՝ «գեղեցիկ չէ» :)
Կեղտոտ ու տխուր քաղաք էր Կարսը: