?

Log in

Previous Entry | Next Entry

Տպագրատան դիզայները, որը, նախատեսված ա, որ պիտի զբաղվի դիզայնով, նախ հարցնում ա՝ էս ինչ ա գրված, ինչի ա սենց գրված, հետո սեփական ավելացումներն ու փոփոխություններն ա առաջարկում: Իրա բախտը բերել էր, որ ես առավոտյան հասցրել էի նախաճաշել (դրանից բարիանում եմ):
6:30-7-ից նստած աշխատում եմ, պրինտերը կեսից գժվում ա, դուրս գալուց առաջ հիշում եմ, որ կարևոր նյութը դիսկի վրա չեմ գրել, հասնում եմ տեղ, տեսնում, որ թղթերը կիսատ են, սպասում եմ, բերում տալիս են, սարսափելի նեռվային մտնում տպագրատուն, դիզայների սենյակ մտնելուց առաջ կուլ եմ տալիս նեռվայնությունս, քնքուշ ու մեղմիկ ձայնով բարևում, ժպտում ամոթխած, հույս ունենում, որ հեսա սաղ թարսությունները կանցնեն: Իսկ նա ինձ ուղղում ա, պարոնայք երդվյալ ատենակալներ: Բայց փորձեց ու փոշմանեց, որտև վախեցավ պայթած մազանոթներով կատաղած աչքերիցս:

Բոքսի տանձիկ ա ինձ պետք:

Comments

( 2 comments — Leave a comment )
leonardomaltese
Mar. 10th, 2013 09:50 pm (UTC)
Ehm, sorry but... What alphabet is this?
galstyan
Mar. 21st, 2013 09:33 pm (UTC)
armenian:)
( 2 comments — Leave a comment )