Her Infernal Majesty (galstyan) wrote,
Her Infernal Majesty
galstyan

Էսօր մի ամիս բաց թողնելուց հետո գնացի գերմաներենի պարապմունքի: Տենց, էլի լիքը սենտիմենտներ:) Վերջին օրերին դրանց պակասը չեմ զգում, ոնց-որ պատերազմից վերադարձած լինեմ:))
Ամսի 28-ին մեր մոտի երաժշտական դպրոցի էրեխեքը տոնի կապակցությամբ դուրս էին եկել շենքի դիմաց ու հավեսին նվագում էին, իսկական տոն էր:) Ու մտածեցի՝ ինչ սիրուն ու կոլորիտային բան կլիներ, եթե քաղաքի կենտրոնական հրապարակներում հանգստյան օրերին փողային նվագախմբեր նվագեին: Երակներս ճակատիս վրա դուրս են թռնում, որ գրում են՝ ի~նչ ա մնացել Երևանից: Կարկատանները ու անսահման խնդիրները ես էլ եմ տեսնում, բայց լավ վերափոխումներին անուն կպցնելն արդեն քաքլանություն ա: Նույն ամսի 28-ին Թալինում էի. առաջին անգամ էնտեղ լինող մեկը կասեր, թե դա քաղաքի տեսք չի, էս ինչ հետամնաց վիճակ ա բլա բլա բլա: Մինչդեռ իրականում կարգին աշխատանք էր արված, ու քաղաքը նորմալ տեսքի էր բերված:
Անկապն էն էր, որ մեզ պատահած բնակիչներն իրենց Կաթողիկեի տեղը չգիտեին, ու երբ հարցնում էինք, թե որ ճանապարհով ա ճիշտ էդկողմ գնալ, ասեցինք՝ գերեզմանների եկեղեցին: :D
Մինչև Թալինը գնացինք Մաստարա, ուզում էինք Գառնահովիտ էլ գնալ, բայց ճանապարհի վրա աշխատանքներ էին տարվում. մնաց հաջորդ ամիս: Ապա գնացինք Դաշտադեմ, վերջում էլ՝ Արուճ: Դեռ մտածում եմ՝ ուր գնալ շաբաթ և կիրակի:)
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 5 comments