Her Infernal Majesty (galstyan) wrote,
Her Infernal Majesty
galstyan

Էսօրվա երթուղին՝ Երևան-Սևան-Դիլիջան-Լերմոնտովո-Վանաձոր-Ալավերդի-Օձուն-Յաղդան-Ստեփանավան-Գյուլագարակ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Աշտարակ-Երևան:))

Իմ սիրտն անցած տարվանից Լերմոնտովոյում էր մնացել: Էսօր էլի մնաց էնտեղ:
Վանաձորն օրեցօր ավելի ա սիրունանում:
Օձունի կոթողի մոտ նստած պապին ասեց՝ արտասահմանցի եք, բայց սենց լավ եք հայերեն խոսում, ո՞ր երկրից եք: :D Պապին ասեց, որ շատ չսարսափենք եկեղեցու վերականգնումից. մեկ հյուսիսակողմյան քանդված կամարաշարն են վերականգնլու, մեկ էլ բազիլիկի ֆորմայով ծածկ են դնելու. պատերին պիտի որ ձեռք չտան: Որ կողքի կոթողի վրա էլ ծածկանման մի բան հարմարացնեին, շատ աղվոր բան կստացվեր:
Յաղդանցի տղաները սիրուն են... :)) Իսկ էդ տարածքների ճանապարհները՝ սարսափելի: Հուսով եմ՝ մոտ ապագայում դրանց էլ հերթ կհասնի: Արդվի ու Լոռիբերդ գնալը մնաց մյուս անգամվան:
Լոռվա բնության գեղեցկությունը բառերով փոխանցելու բան չի: Թեկուզ ես մեր գյուղից (Մեծ Մանթաշ) էնկողմ գեղեցկություն նի պրիզնայու, բայց էստեղ ուրիշ ա, ու ավելի լավ ա՝ չփորձեմ նկարագրել: Ուղղակի նայեք հայրիկիս ֆոտոները:) (եթե կաք fb-ում)

Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 5 comments