?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մի քիչ առաջ եմ տուն մտել. Արևելյան Անատոլիա էինք գնացել, էն որ ասում են՝ Արևմտյան Հայաստան: Արդահան, Կարս, Աղրի, Վան նահանգները: Էլ չեմ ուզում գնալ, համենայնդեպս՝ հայերի հետ: Մենք պահանջատեր ենք, մենք հազար ու մի գրող ու սև ցավ ենք, մենք թուրք ու քուրդ ենք քրֆում, գնում ենք ու Անիի որմնանկարների վրա մոմ վառում, որ նույն թուրքն ու քուրդը մեզ նկատողություն անեն, որ նման բան անել չի կարելի: Մենք հոգու խորքում թքած ունենք Անիի վրա էլ, հայրենիք-մայրենիքի վրա էլ, մեզ ուղղակի մի տեղ մեր ագրեսիան պարպել ա պետք: Մենք մեր ռուզնա-դհոլը զլում ենք իրենց երկրում, մոլլայի կանչին գրող ու յախք ասում, բայց վա~յ էն թուրքին, որ մեր տարածքում ծպտուն կհանի:

Սիրուն էր Անին, Վանա ծովն՝ էլ չասեմ, Կարսն ու Բայազեթը՝ քրդական թրքոտ քաղաքներ, հյուրանոցները լավն են, սպասարկումը՝ հրաշալի, ոստիկանները՝ պուպուշիկներ, քուրդ լակոտ-լուկուտները՝ անդուր ժողովուրդ:

Հետաքրքիր ա թուրքերի քաղաքականությունը. իրենք ուղղակի անտեսում են հայերին, մենակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կնշեն Հայաստան կամ հայ բառերը. անտեղյակ մարդը, կարդալով Անիի ցուցանակները, էդպես էլ չի իմանա, թե էդ ինչ անհայտ Bagrad-ներ էին, որ էս տարածքում պարզապես պարիսպներ են կանգնեցրել, իսկ պարիսպների վրայի մեծ առյուծն, ըստ իրենց, խորհրդանշում ա Ալփ Արսլանին, թեև առյուծը Բագրատունիների զինանշանն ա: Ազնիվ լինելու համար պիտի նշեմ, որ պատմության մի կեղծարարներ էլ մենք ենք:

շարունակելի:))