October 10th, 2008

spitak

(no subject)

 Երկուշաբթի հանձնում եմ առաջին միջանկյալս ճարտարապետության հիմունքներ առարկայից, հեսա պիտի գնամ պարապելու. եկել եմ, որ հերթապահ մի բան գրեմ։
 Սկսել եմ շփվել հին ընկերներիս հետ, այսինքն՝ մենք չէինք դադարել ընկերներ լինել, պարզապես ինչ–որ մի շրջան սկսվեց, երբ մեր շփումը անհնար էր. սիրելի մարդուն էլ եթե ամեն օր տեսնես, կհոգնես վերջիվերջո։ 
 Կուրսս օրեցօր ավելի եմ սիրում, բայց ոչ ոքի հետ չեմ ուզում ավելի մոտ լինել, քան մյուսների. գուցե բոլորը աչքիս լավն են երևում, որովհետև դեռ լավ ծանոթ չենք։ Թերևս ինձ ավելին պետք էլ չէ. ինչու՞ մտերմանամ մեկի հետ, որ հետո նորից հիասթափություն ապրեմ։ Իսկ ինձ մոտ գրեթե միշտ այդպես է, և ես դա շա՜տ ծանր եմ տանում... 
 Օրվա մեջ երկու պահ կա, որ ամենից շատ եմ սիրում. առաջինը ժամը մոտ 7:20–ը, երբ դեռ արևը ամբողջությամբ չի բացվել. նկատե՞լ եք, թե ինչ սիրուն է քաղաքն այդ ժամանակ.... և հատկապես տարվա այս եղանակին, հատկապես հոկտեմբերին, հատկապես մեր տան մոտ։ Իսկ երկրորդը սկսվում է ժամը տասի կողմերը։ Չորեքշաբթի օրը իջնում էինք էրեխեքով Երիտասարդական պալատից, ուր որ լողի ենք գնում։ Ես սովորականի պես ականջակալներով էի, ու երբ դուրս եկանք շենքից, արևը աչքերից խփեց, չծակեց. ծակող արև չէր, այլ տա՜ք, պայծառ, ջերմացնող։ Ինչ–որ տխուր տափակ երգ էի լսում, բայց արևի հետ միաժամանակ երգը փոխվեց. տրամադրությունս էլ միանգամից փոխվեց։
 
Մեկ արևից է տրամադրությունս բարձրանում, մեկ էլ, երբ քեզ եմ տեսնում փողոցում. նույնն էլ այսօր =) քեզ.. չէ՛, քեզ չէ, Ձեզ (որ հասկանաս) :D
  • Current Music
    Կարմիր Կակաչներ :)
spitak

(no subject)


Расстались гордо мы; ни словом, ни слезою
Я грусти признака тебе не подала.

Мы разошлись навек... но если бы с тобою

Я встретиться могла!

Без слез, без жалоб я склонилась пред судьбою.
Не знаю: сделав мне так много в жизни зла,

Любил ли ты меня... но если бы с тобою

Я встретиться могла!