Her Infernal Majesty (galstyan) wrote,
Her Infernal Majesty
galstyan

էսօր...

 Առավոտյան վեր կացա ուսիս անտանելի ցավից, ինձ գցեցի բաղնիք, հետո ինձ դուրս գցեցի բաղնիքից, ինձ քարշ տվեցի խոհանոց =)
 Մերոնք դուրս էին գալիս տանից, հարցրի՝ ու՞ր, ասացին, որ գերեզմանոց... մամային ասացի՝ գիտե՞ս՝ երազումս պապիկին եմ տեսել... աչքերս լցվեցին, ձեռքիս բաժակն ավելի ամուր սեղմեցի, մաման հարցրեց՝ մահացա՞ծ ես տեսել. գլխով բացասական շարժում արեցի, որովհետև չէի ուզում մամայի մոտ լացել, իսկ եթե մի բառ ասեի, լացելու էի... հարցրեց՝ խոսու՞մ էիք, մի կերպ ասացի «հա», ասեց՝ պաչե՞ց քեզ, մատով ցույց տվեցի ինձ, այսինքն՝ ես նրան պաչեցի, ու երկու ձեռքով դեմքս ծածկեցի... կարոտել եմ պապիկիս, նրա մահանալուց հետո մոտ կես տարի անընդհատ երազումս տեսնում էի. սկզբից վախենալու երազներ էին... տեսնում էի, թե նրան կենդանի թաղեցին, լսում էի էն դուդուկի անտանելի մեղեդիները, որ թաղման օրն էին միացրել, տեսնում էի նրա մահվան օրը... և այլն... վեր էի թռչում ու լացում, իսկ հետո արդեն պարզապես մանկության հիշողություններ էին երազիս գալիս... երազումս խոսում էի հետը, հարցնում էի՝ դու չես մահացել, չէ՞... իսկ ինքը պատասխանում էր, որ սա ուղղակի երազ ա, դու շուտով կարթնանաս, իսկ ես կգնամ... գուցե ես էսքան ծանր եմ նրա մահը տարել, քանի որ դա կյանքումս տեսած առաջին մահն ա... երբեք հասկանալ չեմ կարողացել, թե ինչպես են հասակակիցներս իրենց պապիկի տամ տատիկի թաղման ժամանակ ընկերներով գալիս կանգնում, անկապ ծիծաղում... չէ՛, ես նրան ծնողներիս հավասար եմ սիրել, հիմա էլ եմ սիրում... բայց էսօր գերեզմանին չգնացի. ծանր ա ինձ համար, հոգիս չի հանգստանում, ես էդպես ինձ նրան մոտ չեմ զգում, չգիտեմ է...
 Երբ մերոնք գնացին, ընկերուհիս զանգեց, բա գնանք զբոսնելու։ Էսօր էլ «Թեղուտի անտառի պաշտպանության» շապիկների ակցիայի առաջին օրն էր, գնացինք... դե ես առա շապիկս, հագա, ընկերուհիս էլ ոգևորվեց, ինքն էլ շապիկ ուզեց =) ու էդտեղ կանգնած վաճառում էինք... եթե հովանավորը ամբողջությամբ ծածկեր ծախսերը, կնվիրեի՛նք =) մի պահ էդտեղով անցնում էին երկու երիտասարդ, մեկը կարծեմ հետաքրքրվեց, շապիկի վրայի գրվածը կարդալու համար քայլերը դանդաղեցրեց, նրա ընկերն էլ՝ բա «ապեր, լևոնականներն են, քելե»... դե արյունը գլխիս խփեց, ասացի՝ մի՛ վիրավորեք... էս տենց... բայց, իհարկե, շատ լավ ու բարյացկամ մարդիկ էլ կային, որ իսկապես հետաքրքրվում էին խնդրով... հետո մի տեղ էլ մեզ «սերժական» անվանեցին... օֆֆֆֆ... դե, պարզ ա, մարդկանց դժվար ա համոզելը, որ մենք քաղաքականության հետ կապ չունենք, որ մեզ ՓՈՂ չեն տալիս դրա համար, որ մեր ՎԵՐԵՎՈՒՄ չկա ոչ ոք... արդեն անգիր արած խոսքեր են՝ «մենք ՀԿ չենք, անհատներ ենք», «չէ,Լևոնը մեզ հետ կապ չունի», «մեզ սրա համար ոչ մի կոպեկ չեն տվել»... էսպես շարունակ։ Ինչքան շատ ա մարդկանց մեջ էդ թույնը... էսօր ես ապշել էի։
 Հետո... գնացի ընկերներիս մոտ, նոր էրեխեքի հետ ծանոթացա, կայֆ երաժշտություն լսեցի, համով թեյ խմեցի, խոսեցինք, ծիծաղեցինք... ու էլի տխուր մտքեր գլուխս մտան։
 Աշխատանք գտնելու հարցում անհաջողությունն ա մշտական ուղեկիցս։
 Երթուղայինում ոմն հարբած սուբյեկտ վարորդի հետ լեզվակռիվ էր տալիս, ես էլ ինչքան ուժ ունեի, ականջակալներս սեղմեցի ականջներիս մեջ. Հախվերդյանի «Որ սարերը մեր չմնան անտեր»–ը արդեն գլխիս միջից էր հնչում։ Ու առանց լսելու, թե ինչ ա ասում էդ սպիրտահոտ պարոնը, նայում էի նրա դեմքին. ինչ–որ բան էր գոռում՝ դեմքը ծամածռելով, ձեռքերը տարածելով... շատ տհաճ էր... չեն կարողնում էլի մարդիկ առանց ատելության.. նույնիսկ սովորական, կենցաղային հարցերում... չէ՞ որ կարելի ա խուսափել դրանից... ախր դժվա՞ր բան ա էդ անտեր երթուղայինից իջնելիս վարորդին շնորհակալություն հայտնել ասենք... էդ մարդը ամբողջ օրն աշխատում ա, ստացածն էլ եսիմ ինչ գումար չի... մարդի՛կ, ազատվեք էլի էդ ատելությունից, մեկ–մեկ ժպտացեք իրար, հարգալից եղեք... փողոցով անցնում, մեկը մյուսին թարս նայում, մեկը մյուսի տակը փորում... իսկ ես էդպես սովոր չեմ, չեմ կարող...
 Վաղն էլ դասի եմ է... առաջին կուրս =) 
 Տրամադրությունս ահավոր ա
 Գնացի քնելու

Tags: depression, teghut problem, առօրյա, ես
Subscribe

  • (no subject)

    …երկար–բարակ գրելու փոխարեն միանգամից ասում եմ՝ տխուր եմ ու մռայլ, լքված, շան տեղ չդրված, խճճված մազերով, կարմիր աչքերով ու ցավացող…

  • (no subject)

    Գուցե անհանդուրժողականությունս աստիճանաբար ավելի ու ավելի ա զարգանում . չգիտեմ՝ ինչ բառով կոչեմ էն երևույթը, զգացումը, որը էսօր էլի գլուխ բարձրացրեց…

  • (no subject)

    Իսկականն ա. Mea Culpa–ից հետո տաքսիում՝ արաբական երաժշտություն։

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 6 comments