Her Infernal Majesty (galstyan) wrote,
Her Infernal Majesty
galstyan

Մարտի 13-ին, ժամը 14.00-ին, Երևան քաղաքի «Նաիրի» բուժկենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «շտապօգնության» բրիգադով Սարյան 24 հասցեից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 1971 թ. ծնված Գագիկ Շամշյանին՝ սեռական օրգանների վնասվածքով և ներքին արյունահոսությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Շամշյանին ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի մասնաշենքում մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ-ի աշխատակից, 1976 թ. ծնված Կարեն Միրիջանյանը։

Հայտնի է դարձել, որ Գ. Շամշյանը ուսանողներին լուսանկարելու նպատակով մտել է համալսարան, որտեղ վիճաբանություն է ծագել անվտանգության աշխատակիցների հետ, և համալսարանից դուրս հրավիրելու ընթացքում Կարեն Միրիջանյանը նրան պատճառել է մարմնական վնասվածքներ։

Կ. Միրիջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Կատարվում է հետաքննություն։

Լուսանկարը մեզ տրամադրել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Հասմիկ Սմբատյանը։ Նկարում պատկերված է Գագիկ Շամշյանը, ում բուժօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց։

Tert.am

Tags: news, ՀՀ
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 2 comments