Her Infernal Majesty (galstyan) wrote,
Her Infernal Majesty
galstyan

  • Music:

Լիլիթ Պիպոյան – «Մեկ օր»

Ժամը մեկին բացվեցին դռները հուսո,
Եվ ներխուժեց լուրն հիշողության,
Պատկերը նրա մշուշի միջով
Անցավ, աննկատ ստվերին միացավ։

Ժամը երկուսին միտքս հոգնատանջ
Ոլորումների տապին հանձնվեց,
Մայրս կարեկից նկարից ժտաց,
Հայացքով անթարթ հույզերս քննեց։

Ժամը երեքին զանգը ղողանջեց,
Տարավ ինձ անհուն հեռուները երկնի,
Սերը ողորմած ձեռքով տարածեց
Հոգուս երբեմնի կորած երգերին։

Ժամը չորսին աչքերս լցրեց
Երազը փխրուն փշրվող լույսով,
Ստվերի միջից պատկերը ծագեց՝
Քնքուշ առկայծող սադափե փայլով։

Ժամը հինգին իրերը հանկարծ
Տեղից պոկվելով՝ շուրջպար բռնեցին,
Ճերմակ սավաններ մարմնիս հագած՝
Շրջանի ներսում խելառ պարեցի։

Ժամը վեցին տաճարը մտա՝
Քայլքս՝ հաստատուն, հայացքս՝ փնտրող,
Նրա խավարում պատճառը գտա
Սիրտս կեղեքող կարոտի ներքո։

Ժամը յոթին քաղաքը շնչող
Ինձ շրջապատեց անզուսպ բերկրանքով,
Ու փողոցների նախշը պտտվող
Տարավ ինձ հոսող լույսերի միջով։

Ժամը ութին գտա ինձ այնտեղ
Ուր շաղ էի տվել հույսի կաթիլներ,
Պատկերը նրա՝ լուսավոր կանթեղ,
Ներող հայացքով ինձ գիրկն էր առել։
Tags: lyrics, music, poetry, լիրիկական տրամադրություն:), հանճարներ:)
Subscribe

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments