Her Infernal Majesty (galstyan) wrote,
Her Infernal Majesty
galstyan

Լիլիթ Պիպոյան - «Ես դառնում եմ դու»

Ես դառնում եմ դու,
Ծածկում սպիտակ սավանները թղթի
Ծածկագրերով՝ միայն ինձ հասկանալի,
Որ սփոփեմ հոգիս անմխիթար,
Թե՜ նա կարդար…
Անգամ ձեռագիրս է քեզ նմանվում,
Երբ քո պես անփույթ ու արագ եմ քայլում՝
Կրելով իմ մեջ խորը թաքնված
Բոցը հոգուս:

Ես դառնում եմ դու,
Որսում ամեն մի նշույլ լույսի՝
Սպասելով անկյուններում քաղաքի,
Որտեղով նա՛ է անցնում փութով՝
Ինձ չնկատելով:
Ահա ինձ պատում է մի ծանր աղերս,
Ես սանձել եմ փորձում պոռթկացող հույզերս,
Ես վերցնում եմ կտորը թղթի
Ու գրում երգերս՝ առանց օգտի:

Մի՛ ծնվիր, հու՛յս,
Դու խաբում ես ինձ,
Անհուսությունն է լավ,
Ազնիվ ու դաժան,
Հարգում եմ այն,
Սակայն քե՛զ եմ սիրում
Ու գաղտնի կերակրում,
Մանր փշրանքներով
Աճեցնում մի հրեշ,
Որ լափում է ինձ, տե՛ս:

Ես դառնում եմ դու,
Խախտում բոլոր կանոնները վարքի՝
Ենթարկվելով միայն սիրո հևքին,
Որի ուժգին մղումով դեպի նա
Սպանում եմ իր սերն անխնա
Ու կանգնում եմ մի պատի առջև,
Որ միայնությունն է իմ արդարև,
Որին չեմ կարող դիմանալ,
Ինձ դու կհասկանաս…
Subscribe

  • բհա

  • (no subject)

    Էս տարածքում կենդանի մարդ կա՞, թե՞ սաղովի տեղափոխվել ենք ֆեյսբուք: :-Ճ Ես կրկին անցել եմ նոթատետրային ռեժիմի, հիմնականում էդ պատճառով ա, որ…

  • (no subject)

    Տպագրատան դիզայները, որը, նախատեսված ա, որ պիտի զբաղվի դիզայնով, նախ հարցնում ա՝ էս ինչ ա գրված, ինչի ա սենց գրված, հետո սեփական ավելացումներն ու…

  • Post a new comment

    Error

    default userpic
    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 8 comments