Tags: Ֆիգու

aSHkk

(no subject)

 
 Նա գնաց. ինձ համար նա գնաց չորս տարի առաջ, իսկ երկու օր առաջ իսկապես գնաց։
  Ես ատեցի Լուշեմբուրգուին, ատեցի ամբողջ հոգով, ատեցի այնքան, որքան հնարավոր է ատել։ Ինտերի կազմում խփեց ընդամենը 11 գոլ։ Էս մրցաշրջանում ես նրա խաղը գրեթե չտեսա։Կարող էր ուրիշ կերպ գնալ, բայց որոշեց քամվել մինչև վերջ։ Ոչ ոք իրավունք չունի նրան որևէ բանում մեղադրելու. նա ամեն բան ճիշտ է արել։ Ֆուտբոլը փոխվում է, բիզնեսը գերակշռում է, նայելդ չի գալիս։
 Չգիտեմ, տխուր եմ. չորս տարի առաջ ճանապարհել եմ նրան, իսկ հիմա պարզապես կասեմ՝ հաջող։

aSHkk

Լուիշ Ֆիգու. «Ամեն ինչ ավելի հեշտ է տրվում, եթե սիրում ես աշխատել, մարզվել»։

ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

– Արդեն 18 տարի է անցել Ձեր նորամուտից, բայց տպավորությունն այնպիսին է, թե Դուք շարունակում եք հաճույք ստանալ ֆուտբոլից։
– Ես միշտ սիրել եմ մարզվել։ Դա կյանքիս մի մասն է, և ես երջանիկ եմ, որ ֆուտբոլիստ եմ։ Սակայն ամենակարևորն այն է, որ հաղթելու ցանկությունդ չմարի։ Դրա համար երեք տարի առաջ տեղափոխվեցի «Ինտեր»։ Քանի որ ցանկանում էի խաղալ, սիկ «Ռեալում» այդ հնարավորությունը չէին տալիս։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չէր ցանկանում ինձ դաշտում տեսնել։ Կարող էի մնալ և շարունակել գումար վաստակել։ Հիանալի տեղում էի ապրում, աշխարհի լավագույն թիմում էի խաղում։ Բայց ես այդպիսին չեմ։

Խաղը «Նոու Կամպում». «Դա նշանակալի խաղ էր ինձ համար, տեղացող շշերի տարափով և խոզի գլխով։ Այն ինձ միանգամից հասունացրեց։ Հավանաբար ես աշխարհի միակ խաղացողն էի, ում դեմ դուրս էին եկել 100.000 մարդ։ Բայց այդ հանդիպմանը ես պատրաստվել էի ճիշտ այնպես, ինչպես բոլոր մյուսներին։ Իմ նպատակը իմ խաղը լավ խաղալն էր։ Բայց, իհարկե, անհանգստացնում էր նաև այն, որ ինչ–որ մեկը կարող է վնասել ինձ։ Երբեք չես իմանա, թե ինչ կարող է լինել։»

«Մի կարճ ժամանակահատված ես ներկել եմ մազերս կապույտ ու կարմիր գույներով և երգել եմ «Սպիտակամորթեր, ողջունեք չեմպիոններին» երգը։ Բանն այն է, որ նրանք այն ժամանակ ամբողջ օրը բողոքում էին, թե մրցավարները կաշառված են, և իբր մենք շարունակ օժանդակություն ենք ստանում պաշտոնյաներից։ Այդ օրը, երբ տոնում էինք մեր հաղթանակը, ես երգեցի այդ երգը։ Հետո փոշմանեցի արարքիս համար, քանի որ ֆուտբոլում պետք է միշտ հարգել հակառակորդին»։

Ամենասիրելի գոլը. «Ես շատ գոլեր չեմ խփել... Իմ ամենասիրելի գոլը երևի 2000 թվականին Անգլիայի դարպասը խփած գոլն էր։ Շատ լարված խաղ էր, և ընդհանուր առաջնությունն էլ բավականին թեժ էր։ Լավն էր նաև այն գոլը, որ խփեցի «Ռեալ Մադրիդի» դարպասը»։

...և այլն, կարդացեք Ֆուտբոլ 365–ը։







aSHkk

Ընդմի՛շտ Ֆիգու

 Աստվածներ… Իմ… Իմ Ֆիգուն…ֆուտբոլ էր…………նայում :((((((

 Տարիներ առաջ, երբ դեռ Ֆիգուամանիայիս նախնական ստադիան էր, ես և հիմա այժմ ամենամոտ ընկերուհիս՝ Անիտան, որի հետ Ֆիգուի ֆան ակուբում էինք ծանոթացել ( :) ), մտածում էինք՝ ինչ ենք զգալու, երբ նա հեռանա մեծ ֆուտբոլից… :)
 Այսօր՝ Պորտուգալիա-Թուրքիա խաղից առաջ, երբ Պորտուգալիայի ազգային հավաքականը երգեց հիմնը, մի պահ ցույց տվեցին Ֆիգուին. հանդիսատես էր… Հա՛, դա ոչ մեկի համար էլ նորություն չէ. նա հավաքականում շուտվանից չի խաղում… Բայց այնքան ծանր էր ինձ համար տեսնել, թե ինչպես է ինչ-որ փսլնքոտ մեկը ՆՐԱ համարով շապիկը կրում… Լավ է՝  հայրս և եղբայրս չտեսան, թե ինչպես էի արցունքներս մի կերպ կուլ տալիս:) Շատերի համար սա ծիծաղելի է, բայց, իսկապես, մի կերպ էի զսպում ինձ, ակնոցս «մշուշով» էր պատվել :)

  Հիմա սենյակիս պատին եմ նայում. էս պոստերում 2002/2003 մրցաշրջանն է… իսկ էստեղ վերջին հանդիպումն էր հավաքականի կազմում… սա ամենաշատն եմ սիրում. ոսկե գնդակով նկարն է :)
 Հաշվել չեմ կարող՝ քանի պլակատ ու նկար կան պատիս :)