Tags: առօրյա

aSHkk

սոցինտերն

դիտարկում առաջին՝ էս անտեր օրագիրը զուտ դիտարկումների համար չի
դիտարկում երկրորդ՝ գալիք դիտարկումները ենթադրում են առաջին դիտարկման հերքումը
մեր համալսարանի շենքի դիմացը վերջերս տեղադրված անհասկանալի խաչքարը ոչ մեկի սրտով չի, իսկ ես շատ խորապես՝ լրիվ արվեստաբանորեն թքած ունեմ
միտքն ինքնին ախմախություն ա, զի խաչքարը վաղուց՝ արդեն մի քանի դար ա, ինչ գերեզմանաքարի գործառույթներ ա կատարում, իսկ քրիստոնեական կանոնի պահպանման մասին տվյալ դեպքում խոսք անգամ չի գնում
կուրսի ակտիվիստները հավաքվեցին իրար գլխի, քննարկեցին–բողոքեցին, փրփրեցին–քննադատեցին, քնից արթնացրին
ի վերջո ինչ ունեցանք մենք. լիքը աղմուկ, լիքը տապալված դասեր, քնահարամ եղած, գզգզված մազերով ջղային աչոնիկ, տվյալ դեպքում՝ ես, ու մի անճաշակ քարի կտոր, որն ինձ, օրինակի համար, հեչ չի խանգարում
անտարբե՞ր եմ
չէ, ուղղակի շատ ապուշ բան ա
aknoc2

(no subject)

 Ահա թե ինչ արդյունքներ ա տալիս գրաբարի գիրքը չբացելը։ Ընկերուհուս խոսք եմ տվել, որ վաղը դասին պատրաստ եմ գնալու։ Լավ, ավելի շուտ գռազ ենք եկել, քանի որ ինքը համոզված ա, որ սպանեն էլ, տնային չեմ գրի։ Մեծ տանջանքների գնով ես վերջապես բացեցի էդ գրողի տարած գիրքը։ Ու կարդում եմ սկզբից։ Պարզվում ա «Անահտա» չի, «Անահտայ» ա։ :D Ես պատկանում եմ Ա արտաքին հոլովման…

Անահիտ
զԱնահիտ
Անահտայ
յԱնահտայ
Անահտաւ

Սա պիտի կես տարի առաջ իմանայի։ Ամոթ ինձ։ :oy
caxik

(no subject)

 Չեմ կարող ձեզ հետ չկիսել իմ հուզմունքը։
«Վրաերթ»–ն էի կարդում, հանկարծ վեր թռա բակի կողմից եկող ինչ–որ կնոջ աղեկտուր ճիչից. շտապեցի պատուհանի մոտ. Սիլվա ծյան էր՝ փայլուն, ձուկ հիշեցնող զգեստով. նրա տղան՝ Կյաժը, ամուսնացել է. իսկ այդ ճիչը երևի «տաշիիիիիիիիիի»–ն էր։ Բա, էդպիսի բաներ։ Շնորհավորում եմ նրանց։ =)
spitak

(no subject)

 Ադնակը զդռաստվույծի։

Մեր ներքևի դեղատանը 250 դրամանոց դեղն էսօր 320 դրամ էր։ Լա լա լա…

Արմենիա թիվի–ով Արկադիկը ամուսնացավ իր ռաբիս կնոջ հետ, հարսանիքին հայրիկը թվիստ էր պարում…

Երկու օր առաջ Ռուսկի ցենտր–ում օլիմպիադայի երկրորդ փուլի բանավոր պատասխանիս ժամանակ մի քանի րոպե կմկմացի, դուրս եկա, էսօր իմացա, որ լավ էլ բարձր եմ ստացել։



Կինոյի մեջի Մալխասի ախպորը գողացել են։


aSHkk

Դուբլ 837463. ադնակլասնիկներում կա՞ս։

 Փողոցում կամ երթուղայինում, համալսարանում կամ որևէ այլ վայրում տեսնում եմ մի ծանոթի. գուցե նրա հետ նույն պարի դպրոցն ենք հաճախել, մեծ թեննիս ենք միասին խաղացել, դպրոցում զուգահեռ դասարանից ենք եղել, կամ նա եղբորս ընկերոջ քրոջ կուրսեցին է, նախանցած տարի ընդհանուր ընկերոջ տանն ենք հանդիպել, խանութում մի քանի անգամ հերթի մեջ իրար կողք ենք եղել կանգնած... ու լսում եմ նույն հարցը։ Տեսել եմ, թե ընկերներս էդ սայթում ինչ են անում. մեկը գրում է. «Բարև, ո՞նց ես», «Լավ եմ ջան, դու՞», «Մերսի, բա ի՞նչ կա», «Սովորական, քո մո՞տ», «Նույնը, բա ուրի՞շ ոնց ես», «Դե նորմալ էլի, գործերդ լա՞վ են», «Հա, ոչինչ, բա ուրի՞շ ինչ կա»... Եթե ազնիվ լինեմ, ինձ այդքան էլ հետաքրքիր չէ, թե ինչ է անում այդ պահին զարմուհուս հարևանի դասարանցին, որը երեկ հարցնում էր. «Ադնակլասնիկներում կա՞ս»։
 Չկամ։ =)

caxik

Պուբլիուս Օվիդիոս Նազոն :D

 Ըհը, աջ աչքս ախորժակով տրորեցի, արդեն կարող եմ խոսել հետդ: Բայց դու ձև արա, թե ուրիշ բանով ես զբաղված. ուզում եմ էնպիսի տպավորություն լինի, թե ինքս ինձ հետ եմ խոսում, դե... իբր յանս տարել ա:)))
  Վայ ո՜նց եմ զզվում տափակ օրագրերից. տափակ դեմքերով տափակ տպերից: Տափակ հայացքներից, տափակ հումորից, անիմաստ ու անտեղի  զգացմունքայնությունից: ...«Ա՜խ, խղճացեք ինձ, ես վատ եմ, ապրել չեմ ուզում ...այսօր շատ ծանր օր էր... սիրելի ջինսերիս վրա բիծ է հայտվել... դե, կարծես թե այդ մասշտաբի ողբերգություն այսօր էլ չի կատարվել...»...  Ապրե՛ք, էլի: Լիքը պայծառ ու պուպուշ բաներ էի գրել ուզում, բայց անվերջ սուիցիդիալ գրառումները մուսաներիս քշեցին... Ու, այնուամենայնիվ, հիփին դեպրեսված էմոյին էս ամռանը չհաղթեց... և քաղաքի փողոցներով ուրվականների պես շրջում են խորը հոգեկան ճգնաժամի մեջ գտնվող հիփիներ... :)) զգուշացե՛ք նրանցից :) ողբիս իմաստը կհասկանան նրանք, ում նյարդերն էլ են իմի պես քայքայվում էս մոդայիկ զռթ ու զիբիլներից...
  Մեկ էլ զզվում եմ, երբ ինչ-որ ինձնից գեշ ու անդուր բես նիկը դնում ա «մռութիկ»... Սա պարզապես հիշեցի:))) «Իմ մեծ չաղ եսիմ-ինչ հայկական հարսանիքը» հաղորդումից հետո մի քիչ ազդվել եմ... չէ, բայց դուք տեսա՞ք՝ էդ ինչ էր:)))
  Լա՜վ եմ:
  Ու ոչ թե ինչ-որ մեկին ինադու (հայերե՞ն ա էս բառը) , այլ իմ համար... դե ու էլի մի հոգու համար... ու շնորհիվ: Եվ չեմ ուզում երջանկությանս մեջ հիմա անիմաստ «բայց»-եր մտցնել: Երջանիկ եմ առանց «բայց»-երի: Հա՜, լրիվ:
 
spitak

Resistire!

 Հարցնող լիներ՝ ա՛յ բալա, ի՞նչ գործ ունես՝ անկապ մարդկանց ես հիշում, որ դեռ բողոքում էլ ես... Բայց դա պարզապես երազ չէր. իրական պատմություն էր, հին սյուժե։ Այնքան հին, որ պիտի վաղուց մոռացվեր, ջնջվեր հիշողությունից, shift+delete... 
 Հետո... նկատեցի՞ր՝ էլի բազմակետեր
 Մի խոսքով, ախպեր, ձեռ քաշեք, ես էնքան գոհ եմ կյանքիցս, որը բառիս բուն իմաստով կարելի ա անվանել ԼԵՑՈՒՆ (ով ինչպես ուզում ա, թող հասկանա. բոլոր իմաստներով էլ ճիշտ ա, ԲՈԼՈՐ), գոհ ու երջանիկ եմ մինչև կոկորդս, հե՛ն ա՝ խեղդվում եմ արդեն երջանկությունից, հազս էլ ա դրանից։ 
 Էլի ասեմ, սրտներդ լե՛ն պահեք, կյանք ա հիմա, Մուշոյի ասած՝ էսօր՝ չոռնի պալասա, վաղը՝ բելի պալասա...
 
spitak

էսօր...

 Առավոտյան վեր կացա ուսիս անտանելի ցավից, ինձ գցեցի բաղնիք, հետո ինձ դուրս գցեցի բաղնիքից, ինձ քարշ տվեցի խոհանոց =)
 Մերոնք դուրս էին գալիս տանից, հարցրի՝ ու՞ր, ասացին, որ գերեզմանոց... մամային ասացի՝ գիտե՞ս՝ երազումս պապիկին եմ տեսել... աչքերս լցվեցին, ձեռքիս բաժակն ավելի ամուր սեղմեցի, մաման հարցրեց՝ մահացա՞ծ ես տեսել. գլխով բացասական շարժում արեցի, որովհետև չէի ուզում մամայի մոտ լացել, իսկ եթե մի բառ ասեի, լացելու էի... հարցրեց՝ խոսու՞մ էիք, մի կերպ ասացի «հա», ասեց՝ պաչե՞ց քեզ, մատով ցույց տվեցի ինձ, այսինքն՝ ես նրան պաչեցի, ու երկու ձեռքով դեմքս ծածկեցի... կարոտել եմ պապիկիս, նրա մահանալուց հետո մոտ կես տարի անընդհատ երազումս տեսնում էի. սկզբից վախենալու երազներ էին... տեսնում էի, թե նրան կենդանի թաղեցին, լսում էի էն դուդուկի անտանելի մեղեդիները, որ թաղման օրն էին միացրել, տեսնում էի նրա մահվան օրը... և այլն... վեր էի թռչում ու լացում, իսկ հետո արդեն պարզապես մանկության հիշողություններ էին երազիս գալիս... երազումս խոսում էի հետը, հարցնում էի՝ դու չես մահացել, չէ՞... իսկ ինքը պատասխանում էր, որ սա ուղղակի երազ ա, դու շուտով կարթնանաս, իսկ ես կգնամ... գուցե ես էսքան ծանր եմ նրա մահը տարել, քանի որ դա կյանքումս տեսած առաջին մահն ա... երբեք հասկանալ չեմ կարողացել, թե ինչպես են հասակակիցներս իրենց պապիկի տամ տատիկի թաղման ժամանակ ընկերներով գալիս կանգնում, անկապ ծիծաղում... չէ՛, ես նրան ծնողներիս հավասար եմ սիրել, հիմա էլ եմ սիրում... բայց էսօր գերեզմանին չգնացի. ծանր ա ինձ համար, հոգիս չի հանգստանում, ես էդպես ինձ նրան մոտ չեմ զգում, չգիտեմ է...
 Երբ մերոնք գնացին, ընկերուհիս զանգեց, բա գնանք զբոսնելու։ Էսօր էլ «Թեղուտի անտառի պաշտպանության» շապիկների ակցիայի առաջին օրն էր, գնացինք... դե ես առա շապիկս, հագա, ընկերուհիս էլ ոգևորվեց, ինքն էլ շապիկ ուզեց =) ու էդտեղ կանգնած վաճառում էինք... եթե հովանավորը ամբողջությամբ ծածկեր ծախսերը, կնվիրեի՛նք =) մի պահ էդտեղով անցնում էին երկու երիտասարդ, մեկը կարծեմ հետաքրքրվեց, շապիկի վրայի գրվածը կարդալու համար քայլերը դանդաղեցրեց, նրա ընկերն էլ՝ բա «ապեր, լևոնականներն են, քելե»... դե արյունը գլխիս խփեց, ասացի՝ մի՛ վիրավորեք... էս տենց... բայց, իհարկե, շատ լավ ու բարյացկամ մարդիկ էլ կային, որ իսկապես հետաքրքրվում էին խնդրով... հետո մի տեղ էլ մեզ «սերժական» անվանեցին... օֆֆֆֆ... դե, պարզ ա, մարդկանց դժվար ա համոզելը, որ մենք քաղաքականության հետ կապ չունենք, որ մեզ ՓՈՂ չեն տալիս դրա համար, որ մեր ՎԵՐԵՎՈՒՄ չկա ոչ ոք... արդեն անգիր արած խոսքեր են՝ «մենք ՀԿ չենք, անհատներ ենք», «չէ,Լևոնը մեզ հետ կապ չունի», «մեզ սրա համար ոչ մի կոպեկ չեն տվել»... էսպես շարունակ։ Ինչքան շատ ա մարդկանց մեջ էդ թույնը... էսօր ես ապշել էի։
 Հետո... գնացի ընկերներիս մոտ, նոր էրեխեքի հետ ծանոթացա, կայֆ երաժշտություն լսեցի, համով թեյ խմեցի, խոսեցինք, ծիծաղեցինք... ու էլի տխուր մտքեր գլուխս մտան։
 Աշխատանք գտնելու հարցում անհաջողությունն ա մշտական ուղեկիցս։
 Երթուղայինում ոմն հարբած սուբյեկտ վարորդի հետ լեզվակռիվ էր տալիս, ես էլ ինչքան ուժ ունեի, ականջակալներս սեղմեցի ականջներիս մեջ. Հախվերդյանի «Որ սարերը մեր չմնան անտեր»–ը արդեն գլխիս միջից էր հնչում։ Ու առանց լսելու, թե ինչ ա ասում էդ սպիրտահոտ պարոնը, նայում էի նրա դեմքին. ինչ–որ բան էր գոռում՝ դեմքը ծամածռելով, ձեռքերը տարածելով... շատ տհաճ էր... չեն կարողնում էլի մարդիկ առանց ատելության.. նույնիսկ սովորական, կենցաղային հարցերում... չէ՞ որ կարելի ա խուսափել դրանից... ախր դժվա՞ր բան ա էդ անտեր երթուղայինից իջնելիս վարորդին շնորհակալություն հայտնել ասենք... էդ մարդը ամբողջ օրն աշխատում ա, ստացածն էլ եսիմ ինչ գումար չի... մարդի՛կ, ազատվեք էլի էդ ատելությունից, մեկ–մեկ ժպտացեք իրար, հարգալից եղեք... փողոցով անցնում, մեկը մյուսին թարս նայում, մեկը մյուսի տակը փորում... իսկ ես էդպես սովոր չեմ, չեմ կարող...
 Վաղն էլ դասի եմ է... առաջին կուրս =) 
 Տրամադրությունս ահավոր ա
 Գնացի քնելու