Tags: լիրիկական տրամադրություն:)

aSHkk

Լիլիթ Պիպոյան – «Մեկ օր»

Ժամը մեկին բացվեցին դռները հուսո,
Եվ ներխուժեց լուրն հիշողության,
Պատկերը նրա մշուշի միջով
Անցավ, աննկատ ստվերին միացավ։

Ժամը երկուսին միտքս հոգնատանջ
Ոլորումների տապին հանձնվեց,
Մայրս կարեկից նկարից ժտաց,
Հայացքով անթարթ հույզերս քննեց։

Ժամը երեքին զանգը ղողանջեց,
Տարավ ինձ անհուն հեռուները երկնի,
Սերը ողորմած ձեռքով տարածեց
Հոգուս երբեմնի կորած երգերին։

Ժամը չորսին աչքերս լցրեց
Երազը փխրուն փշրվող լույսով,
Ստվերի միջից պատկերը ծագեց՝
Քնքուշ առկայծող սադափե փայլով։

Ժամը հինգին իրերը հանկարծ
Տեղից պոկվելով՝ շուրջպար բռնեցին,
Ճերմակ սավաններ մարմնիս հագած՝
Շրջանի ներսում խելառ պարեցի։

Ժամը վեցին տաճարը մտա՝
Քայլքս՝ հաստատուն, հայացքս՝ փնտրող,
Նրա խավարում պատճառը գտա
Սիրտս կեղեքող կարոտի ներքո։

Ժամը յոթին քաղաքը շնչող
Ինձ շրջապատեց անզուսպ բերկրանքով,
Ու փողոցների նախշը պտտվող
Տարավ ինձ հոսող լույսերի միջով։

Ժամը ութին գտա ինձ այնտեղ
Ուր շաղ էի տվել հույսի կաթիլներ,
Պատկերը նրա՝ լուսավոր կանթեղ,
Ներող հայացքով ինձ գիրկն էր առել։
spitak

(no subject)


Расстались гордо мы; ни словом, ни слезою
Я грусти признака тебе не подала.

Мы разошлись навек... но если бы с тобою

Я встретиться могла!

Без слез, без жалоб я склонилась пред судьбою.
Не знаю: сделав мне так много в жизни зла,

Любил ли ты меня... но если бы с тобою

Я встретиться могла!

aSHkk

...and I'm happy now! (c) Poe

 Իսկ դու գլխի չես ընկել… Կամ գուցե իսկապես լսելով խնդրանքս՝ չես հարցրել, թե ով է այն գրառմանս հասցեատերը, հը՞: Ինչ խելացի եմ բայց. չէ՞ որ ինքս պարզ գրել եմ՝ չասես, որ հասկացել ես… լավ, անցանք, շատ երկարացրի:
 Ինչ լավ օր էր. սկսել եմ նույնիսկ դասերս սիրել: Հայերենիս ուսուցչուհին հրաշք կին է, բացառիկ մարդ: Էլի եմ կարծես մի էդպիսի մարդու հետ ծանոթացել. սիրում եմ դրական մարդկանց… Վերջերս ամեն ինչ էնքան միապաղաղ էր, իսկ  այսօր… հեհ, ժպիտս մինչև ականջներս հասնում է, թեկուզ միայնակ նստած եմ սենյակում՝ լափթոփս ծնկներիս, մերոնք բոլորը քնած են, հետս է միայն սիրելի դեղին բաժակս՝ մեջը վաղուց սառած թեյով… իսկ ես ժպտում եմ, որովհետև օրը լավն էր, ժպտում եմ, որովհետև տխրելու ոչ մի պատճառ չունեմ, և վերջապես՝ որովհետև ինչ-որ շատ մեղմ, բայց, այնուամենայնիվ, շատ հաճելի ջերմություն եմ զգում. երջանիկ զգալու համար ոչ մի յուրահատուկ բան պետք չէ, միայն այս օրվա նման շատ օրեր լինեն, երբ ոչ մի առանձնահատուկ կարևոր բանով զբաղված չես, երբ կարող ես պարզապես թափառել մի լավ մարդու հետ, ծիծաղել, ուրախանալ թեկուզև չնչին, դատարկ բաներից:
 Շա՞տ գրեցի. հա՛, գուցե:
 Պարզապես հոգնել եմ նախկին ամեն ինչից. հերի՛ք եղավ: Հիմա, համոզվա՛ծ եղեք, ինձ այլևս ոչ ոք չի տեսնի ինչ-որ հիմար, դեպրեսված կերպարանքով, այլևս չեմ լացելու անարժան մարդկանց պատճառով… եղա՞վ :D  ԴԵ ԼԱՎ Ա :D