Tags: depression

aSHkk

(no subject)

…երկար–բարակ գրելու փոխարեն միանգամից ասում եմ՝ տխուր եմ ու մռայլ, լքված, շան տեղ չդրված, խճճված մազերով, կարմիր աչքերով ու ցավացող ականջով. մի ճար արեք՝ վրաս մարդու շնորհք գա։
aSHkk

(no subject)

 Գուցե անհանդուրժողականությունս աստիճանաբար ավելի ու ավելի ա զարգանում . չգիտեմ՝ ինչ բառով կոչեմ էն երևույթը, զգացումը, որը էսօր էլի գլուխ բարձրացրեց մեջս. ու երբ դրա հետ մեկտեղ սիրտս պատառոտում ա սեփական անճարության գիտակցումը, չգիտեմ՝ ուր փախչեմ։ Բայց մյուս կողմից էլ մյուս ծայրահեղությունն ա. ինչպե՞ս մնալ ոսկե միջինին մոտ. ինչպե՞ս ուժ գտնել ու նաև ամենակարևորը՝ համբերություն, որպեսզի զուտ զգացմունքային, վերացական կերպարով թվալ, հետո նաև մյուս որակներով դառնալ էն մարդը, ինչպիսին որ պիտի լինեմ։ Ու երբ դահլիճում նստած լսում եմ հերթական ջուրծեծոցիներն ու **մտնոցիները, կողքինիս հարցնում եմ, թե չե՞ս կարծում, որ սա արդեն չափից դուրս ա, և այլ այդպիսի բաներ, պատասխանից պարզապես ցնցվում եմ ու ավելի հուսահատվում։
 Ատում եմ ամբողջ հոգով հայ–ռուսական մշակութային ամեն տեսակի զռթ ու զիբիլ միջոցառումները, և ,հատկապես, հայերի ու ռուսների դարավոր բարեկամության մասին լսելիս գլխումս կարճ միացում ա տեղի ունենում։ Սիրտս խառնում ա, երբ Չարենցի բանաստեղծությունը ռուսերեն թարգմանած են արտասանում ՀԱՅԵՐԸ։ Նողկում եմ սոցիալական ցանցերում Կավկազ – էտը սիլա, Առմյանոչկի և այլ խմբերի հանդիպելիս։
 Ու երբ էսօր համալսարանում բեմից չգիտեմ ով խոսում էր հայերի անսահման հայրենասիրության մասին, երկու շարք ինձանից առաջ նստած տղերքը հեռախոսի մեջ ինչ–որ բան էին նայում ու «ղժում»։ Հետո էլ ռուսերեն հայաստանասիրական բանաստեղծությունների վրա էին ղժում։ Իրենց ինչ, կարևորը մի բան կատարվեր բեմի վրա…

Հ.Գ.
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մուտքի մոտի պաստառի վրա 8–րդի փոխարեն գրված էր VIII–րդ…
aSHkk

(no subject)

 Ինձ մոտ տարբեր կատեգորիաների ճգնաժամեր են լինում. էս մեկը կկոչենք «նախատոնական»։ Հենց հասկանամ, թե կոնկրետ ինչն ա տոնվում, մշուշը կցրվի ինչ–որ չափով։ Էս տարի էլ մեր հյուրասենյակում չկա տոնածառ. մի ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել, թե տանը քանի անգամ ա դրվել այն... Երևի մինչև պատերազմ ամեն բան ուրիշ էր մեր տանը. երևի տոներն էլ էին տոնի նման... Չգիտեմ, էս տարի հատկապես սիրտ չկա։
 Որոշ օրագրերի տերեր տարին են ամփոփում, իսկ ես ամփոփելու բան էլ չունեմ. լավ, ամիսներով փորձեմ հիշել, ետ գնալ հիշողության մեջ։
 Հունվար՝ չեմ հիշում... հաստատ էն պատճառով չէ, որ տոնական հարբեցողությամբ էի զբաղված. դատարկություն. անիմաստություն. բայց եթե այն ժամանակ գրեի, հաստատ կասեի, թե որքան երջանիկ եմ։ Դեբիլ։
Փետրվար՝ լավ ընկերներիցս մեկի հետ ծանոթացա, բայց մեր ընկերությունը մարում ա... չեմ ուզում, վայ ո՜նց չեմ ուզում։
Մարտ՝ երկու ուռած աչք։
Ապրիլ՝ երեխեքս... որքան կապվեցի։ Ամսվա սկիզբը ծայրահեղ անհաջող էտապ էր, ամսվա վերջում էդ և դրան նախորդած էտապները ուղարկվեցին գրողի ծոցը։
Մայիս՝ ավարտեցի իմ ատելի դպրոցը, դարձա տասնյոթ տարեկան, ծննդյանս օրը մնացի անձրևի տակ. զզվում եմ էդ օրից։
Հունիս՝ քննություններ... մերոնք ասում էին, որ էդքան չլարվեմ, կարող եմ, կընդունվեմ, բայց ի՞նչ իմանային, որ ուշք ու միտքս երբեք էլ քննությունները չեն եղել... ոչ թե էն պատճառով, որ այդ աստիճան վստահ էի ուժերիս վրա, այլ պարզապես էդ պահին թքած ունեի... մի քանի շաաաատ լավ մարդկանց հետ ծանոթացա, որոնցից ոմանք հիմա ընկեր են ինձ, թանկ ու սիրելի մարդիկ։
Հուլիս......... հուլիս՝ ավարտական հանդես, թարախային անգինա, պատմության քննություն, սիրել, ամենամոտ մարդուն վիրավորել...
Օգոստոս՝ իմացա, որ անվճար ընդունվել եմ, երջանիկ էի, ամեն ինչ ունեի, ամեն–ամեն ինչ... ու... մեկ էլ... կորավ... կորավ գնաց։
Սեպտեմբեր և հոկտեմբեր.. սրանցից խոսել չեմ ուզում, դե լավ էր, էլի։ Նոյեմբեր... ըհը..)) ամիս էր էլի, հը՞)))
Վաղը՝ արդեն նոր տարի ու նոր անիմաստություն... ես մեղավոր չեմ, ինձ մի՛ մեղադրեք... սիրտս ա, սաաաղ սիրտս ա...

 ...listen to me oh my darling, cuz I won't be back again...

spitak

էսօր...

 Առավոտյան վեր կացա ուսիս անտանելի ցավից, ինձ գցեցի բաղնիք, հետո ինձ դուրս գցեցի բաղնիքից, ինձ քարշ տվեցի խոհանոց =)
 Մերոնք դուրս էին գալիս տանից, հարցրի՝ ու՞ր, ասացին, որ գերեզմանոց... մամային ասացի՝ գիտե՞ս՝ երազումս պապիկին եմ տեսել... աչքերս լցվեցին, ձեռքիս բաժակն ավելի ամուր սեղմեցի, մաման հարցրեց՝ մահացա՞ծ ես տեսել. գլխով բացասական շարժում արեցի, որովհետև չէի ուզում մամայի մոտ լացել, իսկ եթե մի բառ ասեի, լացելու էի... հարցրեց՝ խոսու՞մ էիք, մի կերպ ասացի «հա», ասեց՝ պաչե՞ց քեզ, մատով ցույց տվեցի ինձ, այսինքն՝ ես նրան պաչեցի, ու երկու ձեռքով դեմքս ծածկեցի... կարոտել եմ պապիկիս, նրա մահանալուց հետո մոտ կես տարի անընդհատ երազումս տեսնում էի. սկզբից վախենալու երազներ էին... տեսնում էի, թե նրան կենդանի թաղեցին, լսում էի էն դուդուկի անտանելի մեղեդիները, որ թաղման օրն էին միացրել, տեսնում էի նրա մահվան օրը... և այլն... վեր էի թռչում ու լացում, իսկ հետո արդեն պարզապես մանկության հիշողություններ էին երազիս գալիս... երազումս խոսում էի հետը, հարցնում էի՝ դու չես մահացել, չէ՞... իսկ ինքը պատասխանում էր, որ սա ուղղակի երազ ա, դու շուտով կարթնանաս, իսկ ես կգնամ... գուցե ես էսքան ծանր եմ նրա մահը տարել, քանի որ դա կյանքումս տեսած առաջին մահն ա... երբեք հասկանալ չեմ կարողացել, թե ինչպես են հասակակիցներս իրենց պապիկի տամ տատիկի թաղման ժամանակ ընկերներով գալիս կանգնում, անկապ ծիծաղում... չէ՛, ես նրան ծնողներիս հավասար եմ սիրել, հիմա էլ եմ սիրում... բայց էսօր գերեզմանին չգնացի. ծանր ա ինձ համար, հոգիս չի հանգստանում, ես էդպես ինձ նրան մոտ չեմ զգում, չգիտեմ է...
 Երբ մերոնք գնացին, ընկերուհիս զանգեց, բա գնանք զբոսնելու։ Էսօր էլ «Թեղուտի անտառի պաշտպանության» շապիկների ակցիայի առաջին օրն էր, գնացինք... դե ես առա շապիկս, հագա, ընկերուհիս էլ ոգևորվեց, ինքն էլ շապիկ ուզեց =) ու էդտեղ կանգնած վաճառում էինք... եթե հովանավորը ամբողջությամբ ծածկեր ծախսերը, կնվիրեի՛նք =) մի պահ էդտեղով անցնում էին երկու երիտասարդ, մեկը կարծեմ հետաքրքրվեց, շապիկի վրայի գրվածը կարդալու համար քայլերը դանդաղեցրեց, նրա ընկերն էլ՝ բա «ապեր, լևոնականներն են, քելե»... դե արյունը գլխիս խփեց, ասացի՝ մի՛ վիրավորեք... էս տենց... բայց, իհարկե, շատ լավ ու բարյացկամ մարդիկ էլ կային, որ իսկապես հետաքրքրվում էին խնդրով... հետո մի տեղ էլ մեզ «սերժական» անվանեցին... օֆֆֆֆ... դե, պարզ ա, մարդկանց դժվար ա համոզելը, որ մենք քաղաքականության հետ կապ չունենք, որ մեզ ՓՈՂ չեն տալիս դրա համար, որ մեր ՎԵՐԵՎՈՒՄ չկա ոչ ոք... արդեն անգիր արած խոսքեր են՝ «մենք ՀԿ չենք, անհատներ ենք», «չէ,Լևոնը մեզ հետ կապ չունի», «մեզ սրա համար ոչ մի կոպեկ չեն տվել»... էսպես շարունակ։ Ինչքան շատ ա մարդկանց մեջ էդ թույնը... էսօր ես ապշել էի։
 Հետո... գնացի ընկերներիս մոտ, նոր էրեխեքի հետ ծանոթացա, կայֆ երաժշտություն լսեցի, համով թեյ խմեցի, խոսեցինք, ծիծաղեցինք... ու էլի տխուր մտքեր գլուխս մտան։
 Աշխատանք գտնելու հարցում անհաջողությունն ա մշտական ուղեկիցս։
 Երթուղայինում ոմն հարբած սուբյեկտ վարորդի հետ լեզվակռիվ էր տալիս, ես էլ ինչքան ուժ ունեի, ականջակալներս սեղմեցի ականջներիս մեջ. Հախվերդյանի «Որ սարերը մեր չմնան անտեր»–ը արդեն գլխիս միջից էր հնչում։ Ու առանց լսելու, թե ինչ ա ասում էդ սպիրտահոտ պարոնը, նայում էի նրա դեմքին. ինչ–որ բան էր գոռում՝ դեմքը ծամածռելով, ձեռքերը տարածելով... շատ տհաճ էր... չեն կարողնում էլի մարդիկ առանց ատելության.. նույնիսկ սովորական, կենցաղային հարցերում... չէ՞ որ կարելի ա խուսափել դրանից... ախր դժվա՞ր բան ա էդ անտեր երթուղայինից իջնելիս վարորդին շնորհակալություն հայտնել ասենք... էդ մարդը ամբողջ օրն աշխատում ա, ստացածն էլ եսիմ ինչ գումար չի... մարդի՛կ, ազատվեք էլի էդ ատելությունից, մեկ–մեկ ժպտացեք իրար, հարգալից եղեք... փողոցով անցնում, մեկը մյուսին թարս նայում, մեկը մյուսի տակը փորում... իսկ ես էդպես սովոր չեմ, չեմ կարող...
 Վաղն էլ դասի եմ է... առաջին կուրս =) 
 Տրամադրությունս ահավոր ա
 Գնացի քնելու

aSHkk

(no subject)

…ոչինչ չեմ ուզում
…ինձ սխալ հասկացան. ես նեղվեցի
…թեկուզ հարցը սխալ հասկանալը չէր
…ես հիասթափեցրի բոլորին, իսկ առաջին հերթին՝ ինքս ինձ
…լրիվ դատարկ եմ
…«դասերդ լա՞վ են»… կեղծավո՛ր շուն… տակա՛նք…
…իսկ կյանքում քեզանից մոտ մարդ չեմ ունեցել
…ազնիվ խոսք, եթե մեռնես, կլացեմ
…ու մի պայծառ շող
…սիրու՞մ եմ
…խելքս թռցրել եմ

միգուցե նապաստա՞կ (c)

infrommator

  • Current Music
    Բաբաջանյան
  • Tags
aSHkk

...and my soul is sorely shaken

Ինչ փոփոխական ա տրամադրությունս…

Bridal Ballad

The ring is on my hand,
And the wreath is on my brow;
Satin and jewels grand
Are all at my command,
And I am happy now.

And my lord he loves me well;
But, when first he breathed his vow,
I felt my bosom swell-
For the words rang as a knell,
And the voice seemed his who fell
In the battle down the dell,
And who is happy now.

But he spoke to re-assure me,
And he kissed my pallid brow,
While a reverie came o'er me,
And to the church-yard bore me,
And I sighed to him before me,
Thinking him dead D'Elormie,
"Oh, I am happy now!"

And thus the words were spoken,
And this the plighted vow,
And, though my faith be broken,
And, though my heart be broken,
Here is a ring, as token
That I am happy now!

Would God I could awaken!
For I dream I know not how!
And my soul is sorely shaken
Lest an evil step be taken,-
Lest the dead who is forsaken
May not be happy now.